Օգտագործման պայմաններ

Ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 12.06.2026

«Կիրակոսյան Դիջիթալ Մեդիա» ՍՊԸ /այսուհետ՝ Ընկերություն/, fankentron.am /այսուհետ՝ Կայք/, Կայքի այցելու /այսուհետ՝ Դուք/։ Սույն Կայքը պատկանում է Ընկերությանը, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Մուտք գործելով կամ օգտագործելով այս Կայքը ցանկացած եղանակով, Դուք համաձայնվում եք, որ պարտավոր եք հետևել ստորև նշված և սույն Կայքի օգտագործմանը վերաբերող այլ պայմաններին, հայտարարություններին և ծանուցումերին և դրանից բխող ցանկացած իրավական պարտավորություններին: Խնդրում ենք ուշադիր կարդալ Օգտագործման պայմանները (այսուհետ` Պայմաններ)։ Այնքանով, որքանով, որ Դուք օգտվում եք Կայքից, Ձեր նկատմամբ կիրառելի են սույն Պայմանները։

Պայմանների ընդունում

Մուտք գործելով և օգտագործելով սույն Կայքը, Դուք համաձայնում եք պահպանել այս Կայքի Պայմանները: Եթե Դուք համաձայն չեք սույն Կայքի Պայմանների հետ, ապա իրավունք չունեք օգտվել այս Կայքից:

Կայքի բովանդակություն

Կայքը անկախ մեդիա հարթակ է, որը լուսաբանում է խաղեր, ֆիլմեր, սթրիմինգային հաղորդումներ, անիմե, կոմիքսներ և մանգաներ։ Այս Կայքում հրապարակված բովանդակությունը տրամադրվում է միայն տեղեկատվական նպատակներով:

Չնայած Կայքը ձգտում է ապահովել հրապարակված տեղեկատվության ճշգրտությունը, դա չի երաշխավորում, որ ամբողջ բովանդակությունը միշտ ամբողջական, ճշգրիտ կամ արդիական է։

Մտավոր սեփականություն

Եթե այլ բան նշված չէ, Կայքում հրապարակված ամբողջ բովանդակությունը, այդ թվում՝ տեքստերը, հոդվածները, վերնագրերը, լուսանկարները, գրաֆիկական պատկերները, դիզայնի տարրերը, տվյալների բազաները և այլ նյութերը, հանդիսանում են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներ և պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և պատկանում են Ընկերությանը կամ համապատասխան իրավատերերին։

Բոլոր ընկերությունների, ապրանքների և ծառայությունների անվանումները, լոգոները և ապրանքանիշերը համապատասխան սեփականատերերի սեփականությունն են:

Բովանդակության օգտագործում

Դուք համաձայն եք մուտք չգործել, չպատճենել, չվերարտադրել, չվերահրապարակել կամ այլ կերպ չօգտագործել այս Կայքի ցանկացած բովանդակություն կամ տեղեկատվություն՝ ավտոմատացված գործիքների, ծրագրային ապահովման, սքրեյփինգ (scraping) համակարգերի կամ նմանատիպ այլ մեթոդների միջոցով՝ ցանկացած նպատակով, առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության։

Դուք չեք կարող շրջանակել, ներդնել (ներառյալ iframe-ի միջոցով) կամ այլ կերպով ներառել այս Կայքի ցանկացած մաս ցանկացած այլ կայքում, հավելվածում կամ թվային միջավայրում՝ առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության։

Ձեզ նաև արգելվում է պատճենել կամ պահպանել այս Կայքի որևէ բովանդակություն որևէ ֆիզիկական կամ թվային կրիչի վրա՝ առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության:

Դուք կարող եք մեջբերել մեր բովանդակության սահմանափակ մասերը ոչ առևտրային նպատակներով, եթե տրված է պատշաճ հղում և ներառված է ակտիվ, ուղղակի հղում դեպի բնօրինակ բովանդակությունը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ Կայքի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը, ինչպես նաև պարտադիր է Կայքի ակտիվ հղումի տեղադրումը և քաղվածքի վերնագրում դոմեյնի նշումը։

Այցելուի վարքագիծ

Որպես այս Կայքի օգտագործման պայման՝ Դուք երաշխավորում եք, որ

  • Դուք կօգտագործեք այս Կայքը սույն Պայմաններին համաձայն;
  • Դուք կօգտագործեք այս Կայքը միայն օրինական նպատակներով։
  • Դուք չեք խաթարելու Կայքի բնականոն աշխատանքը կամ անվտանգությունը։
  • Դուք հրաժարվում եք ձեռնարկել ցանկացած գործողություն, որը կարող է առաջացնել կամ հանգեցնել Կայքի ենթակառուցվածքների անհիմն կամ անհամաչափ մեծ ծանրաբեռնվածությանը։
  • Դուք չեք փորձելու չարտոնված մուտք գործել Կայքի համակարգեր, սերվերներ, տվյալների բազաներ կամ պաշտպանված բաժիններ։
  • Ձեր կողմից Կայքում տրամադրված բոլոր տեղեկությունները ճշմարիտ, ճշգրիտ և ամբողջական են։

Ընկերությունը իր հայեցողությամբ կարող է արգելափակել Ձեր մուտքը դեպի այս Կայք ցանկացած պատճառով բացառապես իր հայեցողությամբ։

Երրորդ կողմի հղումներ

Այս Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր։ Ընկերությունը պատասխանատու չէ երրորդ կողմի կայքերի բովանդակության, քաղաքականության, ծառայությունների կամ գործելակերպի համար և խրախուսում ենք Ձեզ ծանոթանալ նրանց համապատասխան պայմաններին և քաղաքականություններին։

Գնահատումներ և կարծիքներ

Գնահատումները և այլ տեսակի հոդվածները արտացոլում են իրենց համապատասխան հեղինակների տեսակետները հրապարակման պահին։ Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել Կայքում հրապարակված նյութերում արտահայտված կարծիքների հետ:

Հայտարարություն պատասխանատվության մասին

Այս Կայքում հրապարակված տեղեկատվությունը տրամադրվում է միայն ընդհանուր տեղեկատվական նպատակներով: Բոլոր նյութերը, ներառյալ հոդվածներն ու վերլուծությունները, հիմնված են հրապարակայնորեն հասանելի տվյալների, հրապարակված աղբյուրների և առանձին հեղինակների կարծիքների վրա։

Ընկերությունը չի երաշխավորում Կայքում հրապարակված որևէ տեղեկատվության ամբողջականությունը, ճշգրտությունը, հուսալիությունը կամ արդիականությունը։

Սույն Կայքը և դրա սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում Կայքում ներկայացված տեղեկատվության հիման վրա կայացված որևէ որոշման կամ իրականացված որևէ գործողության համար: Բովանդակությանը ցանկացած վստահություն կրում եք Ձեր սեփական ռիսկով։

Սույն Կայքը և դրա սեփականատերերը հրաժարվում են պատասխանատվությունից Կայքի կամ Կայքում ներկայացված տեղեկատվության օգտագործման կամ օգտագործման անկարողության հետևանքով առաջացած ցանկացած կորստի կամ վնասի համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, ուղղակի, անուղղակի, պատահական, հետևանքային կամ հատուկ վնասները:

Այս Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր կամ արտաքին ռեսուրսներ: Այս հղումները տրամադրվում են միայն Ձեր հարմարության համար: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի կայքերի բովանդակության, ճշգրտության կամ գործելակերպի համար։

Կայքում կատարված փոփոխություններ

Ընկերությունը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել, կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել Կայքի որևէ մաս՝ առանց նախնական ծանուցման։

Սույն պայմանների փոփոխություններ

Ընկերությունը իրավունք ունի ցանկացած պահի, իր հայեցողությամբ, փոփոխել կամ այլ կերպ թարմացնել սույն Պայմանները։ Ցանկացած փոփոխություն կտեղադրվի այս էջում, և ուժի մեջ մտնելու ամսաթիվը համապատասխանաբար կթարմացվի։ Ձեր կողմից դեպի Կայք շարունակական մուտքը կամ Կայքի շարունակական օգտագործումը փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նշանակում է, որ Դուք ընդունում եք թարմացված կամ փոփոխված Պայմանները:

Կապ

Եթե ​​ունեք հարցեր այս Պայմանների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ «Կապ մեզ հետ» էջով կամ գրելով նամակ info@fankentron.am էլ․ փոստի հասցեին։ Երկու դեպքում էլ որպես նամակի թեմա խնդրում ենք նշել «Օգտագործման պայմաններ և գաղտնիություն»։